Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

1 Min Read
📢Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով:
Նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝
✅ նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75,000 ՀՀ դրամ
✅ կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով
✅ առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,60 % և 2,24 %
✅ ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 16,9 մլրդ ՀՀ դրամով
✅ գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը 6,6 մլրդ ՀՀ դրամով
📝Նախագծի մանրամասներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։
📅 Առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 20-ը:
Share This Article