Գազալցակայանը բոլոր փաստաթղթերն ունի, անօրինական չի աշխատել. Ռաֆայել Այվազյան

1 Min Read

Անվտանգության հետ կապված գազալցակայանը խնդիրներ չի ունեցել, և իրական պատճառը քննչական մարմինները կպարզեն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանը:

«Չգիտեմ՝ ում «զակազն են» կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի, վկայականը կա, ԱՎՕ-ն անցած է նույն հակահրդեհայինը եկել է, բոլոր հակահրդեհային պայմաններն ապահովված են եղել, տեսել է, որ ինքն անօրինական չի աշխատել այսքան ժամանակ»,- ասել է նա։

Ըստ Ռաֆայել Այվազյանի՝ շատ վարկածներ կան, սակայն դեռևս նախընտրում են չխոսել։

«Չգիտեմ՝ մարզպետն ինչ նկատի ունի, կարող է ավելի հին տվյալներ են, չեմ ուզում գնահատականներ տալ։ Կոնկրետ տնօրենը թուղթութանաքը կներկայացնի»,-նշել է նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետն ասել է՝ բազմաթիվ գրություններ են ուղարկել ընկերություն, որոնք հաշվի չեն առնվել:

Այվազյանը վստահ է՝ պատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է:

«Կասկածներ ունեմ, անունը չեմ հրապարակի։ Գնացել եմ, տվյալները տեղեկացրել եմ, տվել եմ սարքավորումները։ Համագործակցելու եմ քննիչների հետ, մինչև վերջին պահը գնալու եմ, բացահայտեմ, Քննչական կոմիտեն կպարզաբանի»,- ասել է Այվազյանը:


Եղել են խնդիրներ լցակայանի օրինականության հետ կապված. մարզպետ


 

Share This Article