Samsung-ի 6500 աշխատակից գործադուլ է հայտարարել. ինչ են պահանջում նրանք

1 Min Read

Էլեկտրոնիկա արտադրող Samsung հարավկորեական ընկերության աշխատակիցների արհմիությունը  անժամկետ գործադուլ է հայտարարել:

Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով արհմիության փոխնախագահը։ Ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 3.5% բարձրացում, բոնուսներ և լրացուցիչ հանգստյան օրեր:

Երկուշաբթի աշխատանքը դադարեցրել են արհմիության ավելի քան հինգ հազար անդամներ։  Ավելի ուշ գործադուլին միացած մարդկանց թիվը հասել է 6500-ի։

«Գործադուլը լուրջ ազդեցություն է ունեցել արտադրական գործընթացների վրա»,- նշել է արհմիության փոխնախագահը:

Ընկերության ղեկավարությունը նշել է, որ հայտարարված գործադուլի արդյունքում Samsung-ի որոշ հոսքագծերում չիպերի արտադրությունը խաթարվել է։ Միևնույն ժամանակ, Samsung-ը պնդել է, որ աշխատողների պարտականությունները չկատարելը աշխատանքում խափանումների պատճառ չի դարձել:

Share This Article