Չինաստանի BYD-ն երկրորդ տեղում է էլեկտրական մեքենաների մարտկոցների համաշխարհային շուկայում

1 Min Read

Հուլիսին BYD ընկերությունը Էլեկտրական մեքենաների մարտկոցներ արտադրողների համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով LG Energy Solution-ից: Հայտնում է Bloomberg-ը։

Ավտոմեքենաների և մարտկոցների չինական արտադրողը հուլիսին առաքել է 6,4 ԳՎտժ ընդհանուր հզորությամբ մարտկոցներ՝ զիջելով միայն CATL տեխնոլոգիական հսկային՝ 13,3 ԳՎտժ հզորությամբ:

Մարտկոցների համաշխարհային վաճառքը հուլիսին աճել է մինչև 39,7 ԳՎտժ, ինչը 80%-ով ավել է նախորդ տարվանից:

Շուկայի մասնաբաժինները վերջին մեկ տարվա ընթացքում չեն փոփոխվել՝

  1. CATL-ը՝ 34,7 %
  2. LG Energy-ն՝ 14,2 %
  3. BYD-ը՝ 12,6 %

Հուլիսին չինական ընկերությունները էլեկտրական մեքենաների մարտկոցների արդյունաբերության ընդհանուր աճով  առաջատարի դիրքում են եղել, մինչդեռ հարավկորեական LG-ի, Samsung-ի և SK-ի ընդհանուր շուկայական մասնաբաժինը մեկ տարի առաջվա 34,2%-ից նվազել է մինչև 25,9%, գրում է Bloomberg-ը։

Share This Article