Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Ավելի վաղ ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելու պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշել էր նա։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո միայն երթևեկությունը կվերականգնվի, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում