Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան. Սիմիդյան

1 Min Read

2023-ին Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել 11 նոր ավտոմատ օդերևութաբանական կայան: Նաև պետական բյուջեից գումար է հատկացվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան ձեռք բերելու համար:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Սրանք գործողություններ են, որոնք մեզ օգնում են եղանակի կանխատեսման ավելի լավ հնարավորություն ունենալ: Այս ավտոմատ կայանները մեզ գրեթե օնլայն ռեժիմով տալիս ես քամու, խոնավության և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք պետք են եղանակի կանխատեսման առումով»,- նշել է  նա:

Բյուջեից շուրջ 300 մլն դրամ է հատկացվել նաև օդի որակի մոնիթորինգի երկու կայան գնելու համար:

«Իհարկե, երկու կայանը մեզ բավարար չէ: Մենք հաջորդիվ կդիմենք բյուջետավորման՝ և՛ Երևանի, և՛ մարզերի համար նոր կայաններ գնելու: Սա շատ կարևոր է օդի աղտոտվածության իրավիճակը շտկելու և ավելի կառավարելի դարձնելու գործընթացի խթանման համար»,- ասել է նախարարը:

Կիսվեք այս հոդվածով