Ուկրաինայում առգրավվել են մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ

2 Min Read

Ուկրաինայի ոստիկանությունը առգրավել է Ռուսաստանի հետ կապված 38 մլրդ գրիվնա (մոտ 1 մլրդ դոլար) ակտիվներ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ռազմավարական հետախուզության վարչության պետ Անդրեյ Ռուբելը,- գրում է Vedomosti.ru-ն։

«Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել են 83 մլրդ գրիվնա ակտիվներ։ Բոլոր ակտիվներն աշխատում են ի շահ Ուկրաինայի, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների»,- ասել է նա։

Ռուբելը պարզաբանել է, որ ուկրաինացի զինվորականներին է փոխանցվել Bell-427 ուղղաթիռ, Gulfstream G650 ինքնաթիռ, 47 բեռնատար, 55 ավտոմեքենա և 3 հարթ կիսակցորդ։

Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսին Ուկրաինայում առգրավված ռուսական և բելառուսական ակտիվների ընդհանուր գումարը հասել է գրեթե 2 մլրդ դոլարի, առգրավվել են նաև տրանսպորտային միջոցներ, նավեր, ինքնաթիռներ, 3500 բնակելի և 4000 ոչ բնակելի անշարժ գույք։

2022 թվականի մարտի 10-ին Ուկրաինայի նախագահն օրենք է ստորագրել Ռուսաստանի և նրա բնակիչների գույքի հարկադիր առգրավման մասին։ Օրենքի դրույթներին համապատասխան՝ ռուսական գույքի հարկադիր կալանքը կիրականացվի առանց դրա արժեքի փոխհատուցման:

2022 թվականի մայիսին առգրավել են նաև Alfa Group-ի և LetterOne-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի ակտիվները՝ 12.4 մլրդ գրիվնայի (420 մլն դոլար) չափով: 2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ռուս գործարարների ակտիվներն ևս առգրավել են ավելի քան 17 մլրդ գրիվնայի (ավելի քան 460 մլն դոլար) չափով:

Սառեցված ակտիվների թվում են եղել ֆինանսական և ապահովագրական ընկերությունները, բջջային կապի և ՏՏ ընկերությունները, ինչպես նաև հանքային ջրերի գործարանները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով