Բոլոր համայնքները, ներառյալ՝ Երևանը, թերֆինանսավորված են եղել․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Պետբյուջեի մասը Երևանի քաղաքային բյուջեում գնալով նվազում է: 2023թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մայրաքաղաքի սեփական եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 13% ավելի, իսկ պետբյուջեից հատկացումները 4.8%-ով պակաս է եղել։ Նա ներկայացրել է Երևանում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ այն կապիտալ ծախսերի առումով աննախադեպ է եղել:

«Բյուջեի փաստացի կատարողականը՝ թե թվային, թե քաղաքի կողմից իրականացված աշխատանքների ծավալի առումով, ամենաբարձրն է՝ վերջին մի քանի տարիները միասին վերցված»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ նորոգվել է շուրջ 180 բակային տարածք, 29 մանկապարտեզում կատարվել է կապիտալ բնույթի աշխատանքներ, 39 հասցեներում իրականացվել է կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ, փոխարինվել է 510 վերելակ, այս տարի էլ քաղաքային բյուջով նախատեսված է ևս 500 վերելակի փոխարինում:

«Մինչև հաջորդ ավագանու ընտրություններ բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն»,- նշել է նա։

Ըստ քաղաքապետի՝ այս տարվա բյուջեով նախատեսված է ևս 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի ու 15 տրոլեյբուսի ձեռքբերում։

Մանրամասները՝ տեսանյութում:


Միասնական տոմսային համակարգն այս տարի ավարտին ենք հասցնելու, ևս 170 ավտոբուս է նախատեսված․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Share This Article