Միասնական տոմսային համակարգն այս տարի ավարտին ենք հասցնելու, ևս 170 ավտոբուս է նախատեսված․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերանայվելու են այն կանգառների տեղը, որոնք տրամաբանական վայրում չեն։

Միաժամանակ, նա նշել է, որ մեքենա վարողների համար որոշակի խնդիր կառաջացնի նոր 8 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը։

«Երևանում ավտոբուսները և հանրային տրանսպորտը ստանալու են առաջնահերթություն․ դրանց համար նախագծվելու են առանձնացված գծեր։ Մի փորձարկում արել ենք նախորդ տարի, այս տարի անելու ենք ամբողջական ավտոբուսային գծեր այն հատվածներում, որտեղ ամենաինտենսիվ հանրային տրանսպորտի երթևեկությունն է»,- նշել է քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article