«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

1 Min Read

«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։

Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից` տեղեկացնելով, որ աշխատանքները սկսված են:

«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը։ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 892 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2 836 շարժակազմ, որոնցից 514-ը՝ երեք վագոնանի, 1347-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը 45 2550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 444892 ուղևոր։ Կատարողականը 98.3 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից:

Share This Article