Պետբյուջեի մասը Երևանի քաղաքային բյուջեում գնալով նվազում է: 2023թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մայրաքաղաքի սեփական եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 13% ավելի, իսկ պետբյուջեից հատկացումները 4.8%-ով պակաս է եղել։ Նա ներկայացրել է Երևանում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ այն կապիտալ ծախսերի առումով աննախադեպ է եղել:
«Բյուջեի փաստացի կատարողականը՝ թե թվային, թե քաղաքի կողմից իրականացված աշխատանքների ծավալի առումով, ամենաբարձրն է՝ վերջին մի քանի տարիները միասին վերցված»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ նորոգվել է շուրջ 180 բակային տարածք, 29 մանկապարտեզում կատարվել է կապիտալ բնույթի աշխատանքներ, 39 հասցեներում իրականացվել է կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ, փոխարինվել է 510 վերելակ, այս տարի էլ քաղաքային բյուջով նախատեսված է ևս 500 վերելակի փոխարինում:
«Մինչև հաջորդ ավագանու ընտրություններ բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն»,- նշել է նա։
Ըստ քաղաքապետի՝ այս տարվա բյուջեով նախատեսված է ևս 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի ու 15 տրոլեյբուսի ձեռքբերում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում