Ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպմանն ուղղված գումարներն արդյո՞ք ծառայելու են իրենց նպատակին, թե՞ ոչ։
Այս մասին 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:
«Արտիստի համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են, ուստի կարիք կա տեղեկացնելու, որ համերգը կայանալու է: Կարևոր արձանագրում է, ֆիքսենք պարզապես, որ քննարկվում է ամսաթիվը, համերգի օրը, և երբ պարզ լինի դա, մարդիկ կկարողանան մասնակցել: Հնարավոր է համերգը տեղի ունենա օգոստոսին։ Այժմ սպասում ենք գրավոր առաջրակի, որպեսզի ժամկետի մասին հայտարարվի պաշտոնապես»,- նշել է նա:
Անդրեասյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում սպասում են կազմակերպության կողմից առաջարկների։
«Ժամկետի հետ կապված երեք առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը այն կազմակերպելու համար»,- ասել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում