Ինչու՞ է Կենդանաբանական այգին 2023թ.-ին կորստով աշխատել. Որքան են կազմել եկամուտներն ու ծախսերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Գաղտնիք չէ, որ Հայաստանում կան բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ, որոնցում պետությունն ունի իր մեծ կամ փոքր մասնաբաժինը։ Նման կառույցներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ դրանցում շրջանառվում են հանրային միջոցներ, իսկ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով գոյացած միջոցները պետք է ծախսվեն միմիայն արդյունավետորեն։

Եթե ցուցանիշներն ակնհայտ փաստում են, որ պետական մասնակցությամբ ընկերություններն արդյունավետ չեն գործում, այդ պարագայում գուցե պետությունը պետք է իր տեղը զիջի որևէ համապատասխան մասնավոր ընկերությանը կամ իրականացնի այլ գործողություններ, քանի որ անարդյունավետ գործող կառույցներն ուղղակիորեն փոշիացնում են պետական միջոցները։


Սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Շիրինյան


Այս առումով ուշադրության է արժանի Երևանի կենդանաբանական այգին, որը եղել և շարունակում է լինել ամենասիրելի հանրային վայրերից մեկը։ Չնայած դրան՝ Կենդանաբանական այգու գործունեությունը 2023թ․ եղել է ոչ այնքան շահութաբեր։

Մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեն վկայում է, որ 2023թ․ Կենդանաբանական այգու ընդհանուր եկամուտները կազմել են մոտ Դ 680 մլն, իսկ ընդհանուր ծախսերը՝ Դ 725 մլն։ Ակնհայտ է, որ ունենք պակասուրդ Դ 45 մլն ի չափով։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու է Կենդանաբանական այգին կորստով աշխատում։ Արդյո՞ք սա հատուկ քաղաքականություն է։

Ներկայիս իշխանությունները սիրում են ասել, որ բյուջեի պակասուրդի առկայությունը նշան է այն բանի, որ պետությունը չի սահմանափակում իր ծախսերը, քանի որ  ցանկանում է ավելին անել։

Սակայն Կենդանաբանական այգու պարագայում առավել հավանական է, որ չնայած իշխանությունների կողմից գործադրված մեծ ջանքերին, դեռևս հնարավորություն չի լինում առողջացնել  կառույցի բյուջեն։

Վերոգրյալի համատեքստում ներկայացնենք Երևանի կենդանաբանական այգու բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բաշխվածությունը 2023թ․ դրությամբ․

Վիճակագրական տվյալների օգնությամբ կատարված հաշվարկներից հետևում է, որ Կենդանաբանական այգու եկամուտների 63%-ը ձևավորվել է ՀՀ բյուջեից, իսկ 36%-ը՝ բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից։ Ծախսերի ծավալներում 32% մասնաբաժին ունեն աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, 31%՝ այլ ծախսերը, որոնք ևս ճիշտ կլիներ տալ բացվածքով, և 21%նյութական ծախսերը։

  • Այսպիսով, պետությունը պետք է լրջությամբ վերաբերվի իր մասնակցությամբ կազմակերպությունների ծավալած գործունեությանը՝ ապահովելով պետական միջոցների արդյունավետ կառավարում։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով