ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։ Այս մասին ՌԴ վարչապետն ասել է ԵԱՏՄ-ի 10-ամյակի կապակցությամբ Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում բոլոր հինգ անդամ պետությունները՝ հստակեցնելով, որ դա առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության արդյունքում է։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
«Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», -ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում