Սխալներից խուսափել՝ նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով. Հաջողակ մտքեր` Սթիվ Ջոբսից

2 Min Read

Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսն ունեցել է սիրիական արմատներ: Նրա կենսաբանական հոր անունն է Աբդուլֆաթթախ Ջանդալի:
Ջոբսի կենսաբանական ծնողները, լինելով մագիստրատուրայի ուսանողներ, կասկածում են, որ կկարողանան դաստիարակել երեխային, ուստի նրան հանձնում են որդեգրման: Նրան որդեգրում է Փոլ Ջոբսը և ազգությամբ հայ Կլարա Ջոբսը (Կլարա Հակոբյան) , ովքեր արդեն 10 տարի հերթագրվել էին երեխա որդեգրելու համար:
Ձեզ ենք ներկայացնում Սթիվ Ջոբսի հայտնի մտքերից մի քանիսը․

🔸 Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:

🔸 Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:

🔸 Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:

🔸 Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

🔸  Գերեզմանոցում ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:

🔸 Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:

🔸Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:

🔸 Կարծում եմ՝ եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

🔸Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:

🔸Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:

🔸Սխալներից խուսափել՝ նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:

TAGGED:
Share This Article