2023 թվականին աշխարհում դիտվել է 410 միավոր խոշոր աղետ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աղետալի ջրհեղեղը հսկայական ավերածությունների պատճառ դարձավ Լոռու ու Տավուշի մարզերում. տուժած համայնքներն ու բնակավայրերը  Կառավարության կողմից հայտարարվեցին աղետի գոտի։ ՀՀ տարածքային կառավարման նախարարի խոսքերով աղետը Հայաստանի կառավարության վրա շատ լուրջ ֆինանսական բեռ է լինելու։

Տարերային աղետներն իրենց սև հետքն են թողնում աշխարհի տարբեր անկյուններում՝ նաև խլելով հազարավոր կյանքեր։ Օրինակ, վերջերս Պապուա Նոր Գվինեայում լայնածավալ սողանքը խլեց 2000 մարդու կյանք։ Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժը խլել է ավելի քան 50 000 մարդու կյանք, ևս 120 000-ը վիրավորվել է։

Հետևապես, հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհում դիտված խոշորագույն աղետների թվաքանակի դինամիկան վերջին 24 տարվա ընթացքում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ աշխարհում դիտվել է 410 միավոր խոշոր աղետ։ Վերջինիս թվաքանակը 30 միավորով պակաս է 2022թ․ դիտված աղետների թվաքանակից, և 14 միավորով պակաս է 2000թ․ -ին դիտված աղետների թվաքանակից։ Նկատենք, որ 24 տարվա ընթացքում աղետների թվաքանակի ամենաբարձր մակարդակը դիտվել է 2021թ.-ին՝ 441 միավոր։ Բնական աղետների ընդհանուր թվաքանակում գերակշռել են  եղանակային ծայրահեղ պայմանները և ջրհեղեղները։ Վերջիններիս թվաքանակը 2023թ. կազմել է համապատասխանաբար 140 և 166 միավոր։ Երրորդ հորիզոնականում են երկրաշարժերը, որոնց թվաքնակը 2023թ․ կազմել է 32 միավոր։


 


2024թ. մինչև ապրիլ ամիս դիտված աղետների ընդհանուր թվաքանակը կազմել է 83 միավոր, որն ունեցել է հետևյալ կառուցվածքը․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ դիտված աղետների թվաքանակի 37%-ը պատկանում է ջրհեղեղներին, 29%-ը՝ ծայրահեղ եղանակային պայմաններին և 8%-ը` երաշտին, 8%-ը՝  սողանքներին և 7%-ը՝ երկրաշարժներին։

Share This Article