Ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ ահռելի ծավալների է հասնում, և բնապահպանական այս խնդիրը մարդկության առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից է: Վնասակար նյութերի կոնցենտրացիան աճում է, ինչի արդյունքում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրանում է, կլիման շարունակաբար փոփոխվում է։ Այս երեւույթը ստացել է «ջերմոցային էֆեկտ» անվանումը։ Եթե հրչձեռնարկվեն արտանետումների կրճատման ուղղությամբ, ապա գլոբալ տաքացման ֆոնին մեր մոլորակի վրա գոյությունը պահպանելը գնալով ավելի անհնարին կդառնա:
Վերոնշյալի համատեքստում սննդի արդյունաբերությունը պատասխանատու է ջերմոցային գազերի ծավալների 26%-ի համար։

ՀՀ-ից ԵՄ արտահանումը կազմում է 488 մլն $․ գինիներ, սնունդ, բարդ տեքստիլ․ Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընդ որում՝ ջերմոցային գազերի արտանետումներ դիտվում են նաև մսային, բուսական ծագմամբ սննդի պարագայում։ Ներկայացնենք այն սննդամթերքները, որոնք հանգեցնում են ածխաթթու գազերի առավելագույն արտանետումների․
Տվյալները փաստում են, որ ածխաթթու գազերի արտանետումներով առաջատար է տավարի միսը։ Վերջինիս պատրաստի 1կգ-ը հանգեցնում է 99 կգ ծավալի արտանետումների։
Երկրորդ հորիզոնականում է դառը շոկոլադը՝ 1կգ-ի դիմաց 47 կգ արտանետման ծավալներով։
Երրորդ տեղում է գառան միսը, որի պատրաստի 1 կգ-ն հանգեցնում է 40 կգ արտանետման։
Պետք է փաստել, որ սննդի արդյունաբերությունը ոչ միայն հանգեցնում է արտանետումների, այլ նաև հսկայական ջրի ծավալների օգտագործման։ Այս տեսանկյունից աչքի են ընկնում հետևյալ սննդամթերքները․
Առաջին տեղում է պանրի արտադրությունը, որի 1 կգ-ի արտադրության համար ծախսվում է 5,605 լ ջուր։
Երկրորդ տեղում է ընկույզը, որի դեպքում 1 կգ-ի դիմաց սպառվում է 4,134 լ ջուր։
Երրորդ տեղում է ձուկը, որի դեպքում 1 կգ-ի դիմաց ջրի ծախսը կազմում է 3,691 լ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
You have made some good points there. I checked on the net to find out more about the issue and found most individuals will go
along with your views on this website.
Review my web page click the next internet page
bookmarked!!, I love your site!
Also visit my webpage — click the following page
Wow, incredible blog layout! How long have you been blogging
for? you make blogging look easy. The overall look of your website is great, as
well as the content!
Look at my web site :: click the next website page