Կասեցվել է «Բաղրամյանշին» ընկերության գործունեությունը

0 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիաշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «Բաղրամյանշին» ԲԲԸ-ում։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։

Share This Article