Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը

1 Min Read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակազմը:

180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։

Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։ Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով հանձնարարեց այս ծրագիրը ևս նախատեսել համայնքի բյուջեով:

Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։

Ժամանակացույցում որոշ շեղումներ են եղել ոչ բարենպաստ եղանակով պայամանավորված, սակայն նույնիսկ այս պարագայում գծանշումն իրականացվում է բարձր որակով և կավարտվի սահմանված ժամկետում։


Ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջեով պետք է գնենք. Ավինյան


 

Share This Article