BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Երևանյան ձյուն՝ ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Երևանյան ձյուն՝ ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
31 Հունվարի, 2023
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից կաշառք ստանալու դեպքեր
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից կաշառք ստանալու դեպքեր
31 Հունվարի, 2023
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
31 Հունվարի, 2023
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
31 Հունվարի, 2023
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
31 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացումը կսուբսիդավորվի կառավարության կողմից․ ՎՈԼՏԱ-ն առաջարկում է անցնել զրոյական ծախսի
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Հարցազրույցներ > Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացումը կսուբսիդավորվի կառավարության կողմից․ ՎՈԼՏԱ-ն առաջարկում է անցնել զրոյական ծախսի
Հարցազրույցներ

Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացումը կսուբսիդավորվի կառավարության կողմից․ ՎՈԼՏԱ-ն առաջարկում է անցնել զրոյական ծախսի

11 Հունիսի, 2022
Կիսվել
2 Min Read
Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացումը կսուբսիդավորվի կառավարության կողմից․ ՎՈԼՏԱ-ն առաջարկում է անցնել զրոյական ծախսի
ԿԻՍՎԵԼ

Կառավարությունը հաստատել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Ծրագրով նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Քաղաքացիները կկարողանան վերանորոգել իրենց առանձնատները և բնակարանները էներգախնայողության չափանիշներին համապատասխան՝ սուբսիդավորմամբ բանկից ստանալով վարկ, 7 տարի մարման ժամկետով․ սահմանամերձ վայրերում՝ 0 % , գյուղերում՝ 2% , քաղաքներում՝ 3-5%։

BanksNews.am—ը նախագծի առավելությունների և կիրառման հնարավորությունների մասին առավել մանրամասն զրուցել է Վոլտա արևային ընկերության հիմնադիր տնօրեն Նորայր Դումոյանի հետ։

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նշված որոշումը տնտեսության վրա։

Որոշման ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ կլինի դիտարկումն անել կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներով։ Ֆիզիկական անձինք սկսելու են գումար ներդնել էներգաարդյունավետության և էներգախնայողության մեջ։ Եթե փորձենք կարճ ձևակերպել կարճաժամկետ ազդեցությունը, ապա կունենանք հետևյալ պատկերը։ Պետությունը սուբսիդավորման և բանկերի միջոցով լրացուցիչ ներդրումներ է իրականացնում մանրածախ առևտրի ոլորտում, որն առաջացնելու է ակտիվություն։ Ձեռք բերված վարկային պայմանները թույլ կտան ունենալ գնիջեցում ապրանքների և ծառայությունների մասով, որի հետևանքով տվյալ ապրանքների/ծառայությունների պահանջարկը կմեծանա՝ իր հետ բերելով նաև ոլորտում մրցակցություն, ծառայությունների որակի բարձրացում։

Եթե դիտարկենք երկարաժամկետ արդյունքները, էներգասպառման հետ կապված ծախսերի և եկամուտների առումով ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

Բոլոր այն տնտեսությունները կամ բիզնեսները, որոնք կօգտվեն էներգախնայողության և էներգաարդյունավետության ծրագրերից, հետագայում խնայել կկարողանան արդեն ամեն օր։ Հետգնումը սովորաբար կատարվում է 5-6 տարվա ընթացքում։ Արդյունքում՝ սպառողն ունենում է նվազագույն կոմունալ վճար։ Երկարաժամկետ ազդեցությունը կոմպենսացնում է նաև ընտանիքի ապագա ծախսերն ու ֆինանսական բյուջեի ամենամեծ կշռի կորուստը։ Ըստ կատարված հետազոտությունների՝ միջին վիճակագրական ընտանիքն իր ամսական եկամտի 40% —ը ծախսում է կոմունալ վճարների վրա։ Հետևաբար, խնայողությունը հետաձգված եկամուտն է, որը հետագայում կարելի է օգտագործել ի բարօրություն ընտանիքի։

Ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել՝ անցում կատարելով էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը։

Զարգացած երկրները, չունենալով նմանատիպ խնդիրներ, դեռևս վաղուց սկսել են կիրառել այս պրակտիկան։ Բնակարաններն ու առանձնատները, ինչպես նաև հասարակական այլ շինությունները դեռ կառուցման նախնական փուլում մշակում և ներկայացնում են նաև էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված հատուկ նախագիծ։ Դեռ ԽՍՀՄ տարիներից մեր երկրում կառուցված բնակարաններն ու տները չունեն համապատասխան ջերմամեկուսացում։ Այս առումով սպառողը գուցե պատկերացում անգամ չունենա, որ մուտքի դռան պատճառով կարող է ունենալ 20%, իսկ տանիքի սխալ ջերմամեկուսացման արդյունքում՝ մինչև 15% ջերմային կորուստ։ Ներկայումս շուկայում ունենք տարբեր առաջարկներ, որոնց կիրառումը թույլ կտա խնայել: Այս առումով էներգախնայողության և էներգաարդյունավետության համակարգերի կիրառումը կարող է խնայողության զգալի արդյունք տալ։

Ինչպիսի՞ ծառայություններ է առաջարկում Վոլտա ընկերությունը հաճախորդներին։

ՎՈԼՏԱ ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին՝ հանդես գալով ՎՈԼՏ ապրանքանիշի ներքո։ Ի սկզբանե զբաղվել է համայնքների լեդաֆիկացմամբ՝ լեդ լամպերի, էներգախնայող այլ համակարգերի, ջրատաքացուցիչների տեղադրմամբ։ Այնուհետև՝ 2018 թվականին արևային համակարգերի մասին օրենքի ընդունումից հետո, ոլորտը սկսեց զարգանալ, և փոփոխության արդյունքում կարողացանք հաճախորդի համար նախկինում խնայվող էլեկտրաէներգիան ստանալ նաև արևից։ Մեր Ընկերությունը ստեղծեց և մշակեց մի քանի պրոդուկտ, որոնցից մեկն էլ արևային համակարգերն են։

Մյուս ամենակարևոր պրոդուկտը կամ ծառայությունը, որ մենք առաջարկում ենք սպառողին, էներգախնայող ջեռուցման համակարգերի տեղադրումն ու կիրառումն է, որը հաջողությամբ իրականացվում է 2020թ-ից ի վեր: Մոտ 200-ից ավելի բիզնեսներ և տնային տնտեսություններ, իրական հատվածի շահառուներ միացան և կիրառեցին էլեկտրական ջեռուցիչներ։

Ինժեներական պրոֆեսիոնալ լուծումների շնորհիվ կարողացանք նախ հաշվարկել, այնուհետև նաև կիրառել եւ գործարկել ջեռուցման ծախսին համապատասխան ֆոտովոլտային կայան։ Սրանով սկիզբ դրվեց իրական էներգետիկ անկախության կամ այլ կերպ ասած՝ Volta Zero նախագծին՝ մարդկանց ընձեռելով երկարաժամկետում մեծ օգուտներ ունենալու հնարավորություն։

Մենք միշտ նշում ենք, որ կարելի է կատարել հնարավորինս ավելի մեծ ներդրում և ձեռք բերել երկարաժամկետ խնայողություն։ Այս մասով հաճախորդին նաև տրամադրում ենք ֆինանսական խորհրդատվություն։

Եվ եթե ամփոփենք սուբսիդավորման մասին օրենքը, կարող ենք հստակ նշել, որ այն թույլ է տալիս կրճատել ներդրման ծախսը զգալի չափով:

You Might Also Like

«Մենք ընդամենը տրանզիտ երկիր ենք». Նաիրի Սարգսյանը` ՀՀ տեղափոխված բիզնեսի, աննախադեպ գնաճի և սխալ կառավարման մասին

Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»

ՌԴ քաղաքացիների բիզնեսները ՀՀ-ում և 8%-ից ավելի տնտեսական աճը. մեկնաբանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը

Քաղաքացիներն ահազանգում են. ինչու՞ են նվազում կենսաթոշակային կուտակային հաշիվները

«Ճգնաժամային կառավարման ժամանակ չկան մանրուքներ». Մհեր Անանյան

admin 11 Հունիսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

«Մենք ընդամենը տրանզիտ երկիր ենք». Նաիրի Սարգսյանը` ՀՀ տեղափոխված բիզնեսի, աննախադեպ գնաճի և սխալ կառավարման մասին
ՀարցազրույցներՏեսանյութեր

«Մենք ընդամենը տրանզիտ երկիր ենք». Նաիրի Սարգսյանը` ՀՀ տեղափոխված բիզնեսի, աննախադեպ գնաճի և սխալ կառավարման մասին

28 Հուլիսի, 2022
Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
Հարցազրույցներ

Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»

30 Հունիսի, 2022
ՌԴ քաղաքացիների բիզնեսները ՀՀ-ում և 8%-ից ավելի տնտեսական աճը. մեկնաբանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը
ՀարցազրույցներՏեսանյութեր

ՌԴ քաղաքացիների բիզնեսները ՀՀ-ում և 8%-ից ավելի տնտեսական աճը. մեկնաբանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը

4 Հունիսի, 2022
Քաղաքացիներն ահազանգում են. ինչու՞ են նվազում կենսաթոշակային կուտակային հաշիվները
ՀարցազրույցներՏեսանյութեր

Քաղաքացիներն ահազանգում են. ինչու՞ են նվազում կենսաթոշակային կուտակային հաշիվները

7 Մայիսի, 2022

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը