Citi-ն տուգանվել է 79 միլիոն դոլարով թրեյդերի սխալի պատճառով. Bloomberg

1 Min Read

«Չաղ մատի սխալը»*  քաոս առաջացրեց եվրոպական ֆոնդային բորսաներում՝ Փարիզից մինչև Վարշավա։

Մեծ Բրիտանիայում Citigroup-ի առևտրի վերահսկման համակարգը անարդյունավետ է ճանաչվել, և բանկը տուգանվել է 79 միլիոն դոլարով (62 միլիոն ֆունտ ստեռլինգ):

Այս մասին փոխանցում է РБК-ն, հղում անելով Bloomberg-ին:

Ֆինանսական Citigroup-ը տուգանվել է 79 միլիոն դոլարով (62 միլիոն ֆունտ ստեռլինգ) այն բանից հետո, երբ Լոնդոնի աշխատակցի սխալ գործարքը 2022 թվականին եվրոպական ֆոնդային շուկան տապալեց։

Citigroup Global Markets Limited-ի լոնդոնյան ստորաբաժանման աշխատակցի գործարքը շուկայում հանկարծակի փլուզման պատճառ է դարձել։ Թրեյդերը պլանավորում էր վաճառել 58 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթ, սակայն սխալ է թույլ տվել պատվեր մուտքագրելիս։ Սխալ մուտքագրված տվյալների պատճառով Citi-ի բրիտանական ստորաբաժանումը 444 միլիարդ դոլարով արժեթղթեր վաճառելու հայտ է ներկայացրել։


***

«Չաղ մատի սխալը» մի իրավիճակ է, երբ թրեյդերի սխալի պատճառով, ով սխալ ստեղն է սեղմել առևտրային տերմինալ մուտքագրելիս, նշելով վաճառքի կամ գնման պատվերի մեծ ծավալ, որի հետևանքով բոլորովին այլ գործարք  է կատարվում և գրանցվում է ակտիվի գնի կարճաժամկետ թռիչք:

TAGGED:
Share This Article