BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
5 Փետրվարի, 2023
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
4 Փետրվարի, 2023
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
3 Փետրվարի, 2023
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
3 Փետրվարի, 2023
Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով
Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով
3 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը պատմական համաձայնագիր են ստորագրել
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Միջազգային > Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը պատմական համաձայնագիր են ստորագրել
Միջազգային

Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը պատմական համաձայնագիր են ստորագրել

19 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը պատմական համաձայնագիր են ստորագրել
ԿԻՍՎԵԼ

Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են երկար սպասված համաձայնագիր, որը թույլատրում է երկու երկրները կապող երկաթուղու կառուցումը։ Եթե ​​այն իսկապես իրագործվի, ապա նրանք ավելի կարճ ճանապարհ կունենան դեպի Եվրոպա՝ շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը։

Երեք երկրների ներկայացուցիչները համաձայնագիրը ստորագրել են սեպտեմբերի 14-ին Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ Հայտնում է Eurasianet-ը։

Չնայած փաստաթուղթը չի պարունակում ճանապարհի կառուցման ժամանակացույց, այնուամենայնիվ, այն նոր քայլ է, որը պետք է միացնի արդեն գոյություն ունեցող երկաթուղիները Չինաստանում և Ուզբեկստանում: Նախագիծըը պետք է պատրաստվի մինչև 2023 թ․-ի առաջին կիսամյակը։

Այս մասին հայտարարել են Ղրղզստանի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարությունները, որոնք համաձայնագիր են ստորագրել ՉԺՀ-ի զարգացման և բարեփոխումների պետական ​​կոմիտեի հետ։ Ղրղզստանի տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման ծախսերը կողմերի միջև կկիսվեն հավասար չափաբաժիններով։ Նախարարության հայտարարությունը, ըստ երևույթին, հաստատում է նախկին տեղեկություններն այն մասին, որ ճանապարհի երթուղին վերջապես համաձայնեցվել է՝ տարիներ շարունակվող վեճերից հետո:

Ըստ լուրերի՝ 280 կիլոմետրանոց ճանապարհի արժեքը կկազմի 4,1 միլիարդ դոլար, որը կիրագործվի կա՛մ ուղղակի ներդրումների, կա՛մ պետական-մասնավոր համագործակցության միջոցով։

Հավանական է, որ եթե ​​նոր ճանապարհն իսկապես ավարտվի, ապա այն կարող է շարունակվել նաև ավելի հարավ՝ Թուրքմենստանի և Իրանի միջով մինչև Թուրքիա՝ Եվրոպա հասնելու համար: Ինչը 900 կիլոմետրով կկրճատի Չինաստանից Թուրքիա ճանապարհը և 8 օրով կնվազեցնի ճանապարհի տևողությունը։

Հավելենք, որ Ղրղզստանը ձգտում էր ճանապարհն անցկացնել ավելի բնակեցված տարածքներով՝ երկրի հյուսիսով, բայց այժմ, հավանաբար, համաձայնել է հարավային երթուղուն, որը նույնպես կշահի շինարարական աշխատանքների և տարանցման վճարների շնորհիվ:

Երկաթուղու որոշ հատված կանցնի Մակմալ բնակավայրով, որը ոսկու հանքավայր է և շահագործում է չինական-ղրղզական համատեղ ընկերության կողմից, դրա մեծ մասը պատկանում է չինացիներին:

You Might Also Like

Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի

Alphabet-ը կտրուկ անկում է գրանցել

Որոշ շվեյցարական ընկերություններ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան

Twitter-ը ցանկանում է ԱՄՆ-ում վճարումները կարգավորելու լիցենզիա ստանալ

Ճապոնիան Ուկրաինային 170 մլն դոլար է հատկացնում

ghandilyan 19 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Միջազգային

Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի

5 Փետրվարի, 2023
Alphabet-ը կտրուկ անկում է գրանցել
ԲիզնեսՄիջազգային

Alphabet-ը կտրուկ անկում է գրանցել

3 Փետրվարի, 2023
Որոշ շվեյցարական ընկերություններ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան
ՄիջազգայինՏնտեսություն

Որոշ շվեյցարական ընկերություններ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան

2 Փետրվարի, 2023
Twitter-ը ցանկանում է ԱՄՆ-ում վճարումները կարգավորելու լիցենզիա ստանալ
ԲիզնեսՄիջազգային

Twitter-ը ցանկանում է ԱՄՆ-ում վճարումները կարգավորելու լիցենզիա ստանալ

2 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը