ԱՕԿՍ-ի շենքը մրցութային եղանակով կհանձնվի վարձակալության

1 Min Read

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱՕԿՍ-ի շենքը  կարևոր շենք է Երևանի համար: Պետք է որոշում կայացնեն, որ գույքը ծառայի:

Նրա խոսքով՝ շատ ինտենսիվ է պետք աշխատել. արագ գույքը վերադարձնել շրջանառության, որևէ եղանակով, իհարկե, պետք է քննարկվի ամեն դեպք առանձին, թե ինչ անել։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ԱՕԿՍ-ի հետ կապված ինչ պլաններ կան։

«ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ հանձնելու որոշման նախագիծն արդեն Կառավարությունում է և առաջիկա նիստերին արդեն կքննարկվի։ Մենք գույքի շուկայական գնահատում ենք իրականացնում՝ մրցութային եղանակով հանձնելու վարձակալության այնտեղ որևէ գործունեություն իրականացնելու նպատակով՝ իհարկե հաշվի առնելով շենքի պատմամշակութային բնույթը և սահմանափակումներ ենք կիրառել ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ շենքի վերափոխման, ձևափոխման և այլ հարցերի հետ կապված»,- ասել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Share This Article