WhatsApp-ն ուսումնասիրում է նոր տարբերակ՝ չընթերցված հաղորդագրությունների քանակը մաքրելու համար

1 Min Read

WhatsApp մեսենջերը հայտնել է նոր գործառույթի մասին, որն օգտատերերին թույլ է կտա անջատել չկարդացված հաղորդագրությունների հաշվիչը,– գրում է WabetaInfo-ն։

Այս նորամուծությունը հատկապես նրանց համար, ովքեր մեծ թվով հաղորդագրություններ են ստանում, խմբային չատերից։ Թարմացումից հետո հավելվածը բացելիս նրանք պարզապես կարող են անջատել չկարդացված հաղորդագրությունների հաշվիչը։ Այսպիսով, նրանք կկարողանան ավելի արդյունավետ կառավարել ծանուցումները:

Թեև այս գործառույթը դեռ մշակման փուլում է, WhatsApp-ն այժմ կենտրոնանում է նոր հաղորդագրությունների ծանուցումները կառավարելու ավելի շատ տարբերակներ ներդնելու վրա:

WhatsApp-ն ուսումնասիրում է նոր տարբերակ՝ չընթերցված հաղորդագրությունների քանակը մաքրելու համար: Միացնելով այս տարբերակը՝ օգտատերերն ամեն անգամ, երբ մուտք գործեն հավելված, կկարողանան ավտոմատ կերպով ընթերցել իրենց չկարդացված հաղորդագրությունները: Այս հատկությունը նախատեսված է օգնելու օգտատերերին հեշտությամբ կառավարել իրենց նոր հաղորդագրությունները՝ նվազեցնելով չընթերցված հաղորդագրությունների քանակը:

Նոր գործառույթն առաջարկում է մի քանի հիմնական առավելություններ.

Ծանուցումների հետևանքով առաջացող սթրեսի նվազեցում։

Հարմարավետություն խմբային չատերում։

Բարելավված արդյունավետություն։ 

Չընթերցված հաղորդագրությունների քանակը մաքրելու գործառույթը մշակման փուլում է, և այն հասանելի կլինի հավելվածի ապագա թարմացումների ժամանակ: Ակնկալվում է, որ այն հասանելի կդառնա Android սարքերի համար հավելվածի հաջորդ թարմացման ժամանակ: Օգտատերերը, որոնք ցանկանում են հիմա փորձել այն, կարող են տեղադրել WhatsApp-ի 2.24.11.13 համարով բետա տարբերակը։

 

 

Կիսվեք այս հոդվածով