Microsoft-ը հայտնել է նոր գործիքներ ստեղծելու մասին. Reuters

2 Min Read

Microsoft-ը հայտնել է նոր գործիքներ ստեղծելու մասին: Նշվում է, որ դրանք նախատեսված են ծրագրավորողներին խրախուսելու համար, որպեսզի ներդրվեն արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեխնոլոգիաներ, քանի որ ընկերությունը մրցում է Alphabet-ի, Amazon-ի և Apple-ի դեմ,- գրում է Reuters-ը:

Սիեթլում կայացած ծրագրավորողների համաժողովի ժամանակ ընկերության գործադիր տնօրենը խոսել է նոր հավելվածների մասին, որոնք ծրագրավորողների համար կհեշտացեն Microsoft-ի կողմից առաջարկվող AI տեխնոլոգիանների օգտագործումը:

Ընկերությունը հայտնել է, որ ներկայումս 1.8 մլն ծրագրավորողներ օգտագործում են Github Copilot-ը ՝ Microsoft-ի արհեստական ինտելեկտի գործիքը, որն օգնում է ծրագրավորողներին ավելի արդյունավետ աշխատել:

«Ինձ զարմացրել է այն, թե ինչպես եք դուք ՝ ծրագրավորողներդ, օգտվել բոլոր հնարավորություններից և կիրառել դրանք մեզ շրջապատող աշխարհը փոխելու համար», ասել է գործադիր տնօրենը համաժողովի ժամանակ:

Microsoft-ը մանրամասներ է հատնել իր Copilot AI գործիքի հնարավորությունների մասին, նշելով, որ այն օգնում է բիզնես ծրագրերին բարելավել արտադրողականությունը: Անցյալ շաբաթ ծրագրավորողների կոնֆերանսում Alphabet-ին պատկանող Google-ը ներկայացրել է արհեստական ինտելեկտի նմանատիպ գործիքակազմ, որն օգնում է գրասենյակային հավելվածներ ունեցող օգտատերերին:

Անցյալ շաբաթ Microsoft-ը մանրամասներ է հայտնել նոր գործիքների ստեղծման մասին:

Նշվում է, որ Microsoft-ի բաժնետոմսերը թանկացել են 1.2%-ով և կազմել 430.67 դոլար: Իսկ 2024 թվականի ընթացքում Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 14%-ով:

Microsoft-ը նաև հայտնել է, որ իր հաճախորդներին կառաջարկի AMD AI չիպերի վրա հիմնված հարթակ, որը կմրցակցի Nvidia GPU-ների հետ, որի գրաֆիկական մշակման միավորները դարձել են AI հաշվարկների ոսկե ստանդարտ:

Microsoft-ի կողմից ստեղծված AMD չիպերի պլատֆորմը օգտագործում է Nvidia-ի կողմից, որը կոչվում է Infiniband՝ պրոցեսորներն իրար միացնելու համար:

Microsoft-ի գլխավոր տեխնիկական տնօրենի խոսքով ՝ OpenAI GPT4-o նոր մոդելը ծրագրավորողների համար նախկին տարբերակներից 12 անգամ ավելի էժան է:

Նշվում է նաև, որ Microsoft-ը ներկայացրել է Copilot+ անհատական համակարգիչների շարքը, որոնք ունեն արհեստական ինտելեկտի առանձնահատկություններ:

 

Share This Article