Հայաստանում 2024թ. առաջին երեք ամիսներում դիտված գնանկումը շարունակվում է։ Նկատենք, որ փետրվարին գների զգալի անկումից հետո ապրիլին նկատվում է անկման դանդաղեցում։ Գնանկման այս ռեժիմը դեռևս պահպանվում է 2024թ. առաջին եռամսյակում դիտված տնտեսական ակտիվության 14.3%, 2023թ. 4-րդ եռամսյակում արձանագրված գործազրկության 13,1% մակարդակների, ինչպես նաև դրամի արժևորման պայմաններում։
Ապրիլ ամսվա գնային փոփոխություններն ուսումնասիրելու համար դիտարկենք 2024թ. ապրիլի գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի նույն ամսվա և 2024թ. մարտի համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ. ապրիլին 2023թ. նույն ամսվա համեմատ գները նվազել են 0,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, գներն աճել են՝ 0,6%-ով։ Դիտարկենք 2024թ. ապրիլի գների մակարդակի փոփոխությունը 2023թ. նույն ամսվա և 2024թ-ի մարտի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
2024թ. ապրիլին 2023թ. նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է 6 ոլորտներում։
Ամենամեծ անկումը նկատվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 4,5%-ով:
Երկրորդ տեղում են հագուստ և կոշիկ և տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում» ոլորտները՝ 0,6% գնանկմամբ։
Հաջորդիվ գների 0,2% անկումով տարբեր ապրանքներ և ծառայություններ, առողջապահություն և հանգիստ և մշակույթ ոլորտներն են:
Մյուս կողմից 2024թ. ապրիլին 2023թ. նույն ամսվա համեմատ ամենամեծ գնաճը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 8,5%:
Մեկ տարում շոշափելի աճ է արձանագրվել նաև ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներում՝ 7%։
Իսկ կրթության ոլորտում գնաճը կազմել է 4.8%:
2024թ. ապրիլին նախորդ ամսվա համեմատ գների ամենամեծ անկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման պարագայում՝ 0,5%-ով։
2024թ. ապրիլին նախորդ ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,4%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում