Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի տնտեսական հաջողությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իբրահիմ Ռաիսին իրապես մեծ ժողովրդավարություն էր վայելում Իրանում: Նա ստանձնել էր Իրանի կառավարման ղեկը բավականին բարդ ժամանակահատվածում, երբ աշխարհում տեղի են ունենում խորքային փոփոխություններ: Իրանն առանցքային դեր ունի տարածաշրջանի կայունության հարցում ՝ որպես Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի առաջավոր գերտերություն: Հիշեցնենք, որ Ռաիսին միշտ հայտարարել է՝ Իրանը դեմ է Հարավային Կովկասում  սահմանների փոփոխություններին։



Իրանի ունեցած աշխարհաքաղաքական ազդեցիկ դիրքը պայմանավորված է նաև այդ երկրի տնտեսական հզորությամբ։ Պատահական չէ, որ բարձրաստիճան այրերի ողբերգական մահվան բոթին առաջինն արձագանքեց Թեհրանի ֆոնդային բորսան՝ կտրուկ անկմամբ։
Թեհրանի ֆոնդային բորսան Մերձավոր Արևելքի ամենահին ֆոնդային հարթակներից մեկն է։ Վերջինս շահագործվում է 1967թ․-ից ի վեր։

2019թ.-ին Իրանի ֆոնդային բորսան դարձավ աշխարհում ամենաարդյունավետը, քանի որ նրա արժեքը դոլարային արտահայտությամբ կրկնապատկվեց։ Դեպի հարթակ մուտքի հեշտացումը և «արդարության արժեթղթեր» ծրագրի կիրառումը, ինչը ենթադրում էր աղքատ ընտանիքներին բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի բաժանում, հանգեցրեց նրան, որ երկրում հայտնվեցին 50 մլն նոր մասնավոր ներդրողներ Իրանի 84 մլն բնակչության պարագայում։ Բորսայում շրջանառվում են 300-ից ավելի ընկերությունների արժեթղթեր։

Անշուշտ, Իրանը նաև խոշոր վառելիքաէներգետիկ պաշարներ ունեցող երկիր է։ Հետևաբար, սպասվում են տատանումներ նաև նավթի համաշխարհային գների հետ կապված։ Վերը բերված արձագանքները խոսում են Իրանի տնտեսության՝ համաշխարհաին տնտեսությունում ունեցած յուրօրինակ դերի մասին։

Համեմատական վերլուծություն կատարենք՝ ուսումնասիրելով Իրանի առանցքային տնտեսական ցուցանիշների մակարդակները՝ երկրի նախագահ Ռաիսիի կառավարման ժամանակահատվածի սկզբում՝ 2021թ․-ի օգոտսոսի 3-ին, և վերջում՝ 2024թ.-ի մայիսի 19-ին․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեռևս 2021թ. 3-րդ եռամսյակում Իրանում գործազրկության մակարդակը կազմում էր 9,6%, իսկ 2023թ-ի 4-րդ եռամսյակում նվազել է՝ հասնելով 7,6%։ Փաստենք նաև, որ 2021թ. 3-րդ եռամսյակում Իրանում գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կազմել է 25,7%, իսկ Ռաիսիի կառավարման վերջում՝ 2023թ. 4-րդ եռամսյակում՝ 20,6%։

Դեռևս 2021թ. 3-րդ եռամսյակում Իրանի տնտեսական աճը կազմում էր 4,4%, իսկ 2023թ. 4-րդ եռամսյակում՝ 5,1%։
Անդրադառնանք նաև գնաճին, որը 2021թ. օգոստոսի դրությամբ կազմում էր 43,7%, իսկ  2024թ. փետրվարին՝ 35,8%։                           

TAGGED:
Share This Article