Wildberries-ը պարզեցրել է վաճառողների համար հարթակի օգտագործումը

2 Min Read

Wildberries-ը հեշտացրել է վաճառողների համար հարթակի օգտագործումը՝ համաձայն ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ապրիլին տրված նախազգուշացման: Մասնավորապես, վաճառողների համար ֆիքսվել են պահեստներում ապրանքների պահման և լոգիսիտկայի համար սակագներ, ինչպես նաև սահմանվել խախտումների համար պահումների պայմանները։

«Այժմ վաճառողները հնարավորություն ունեն մշտապես ֆիքսել ապրանքների պահման սակագինը. այն սակագինը, որը գործում է կոնկրետ առաքման պլանավորման պահին, կմնա անփոփոխ»,- ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը նշել է, որ այս միջոցը կնվազեցնի վաճառողների ծախսերը պահեստներում ապրանքներ պահելու համար և նրանց աշխատանքային պայմանները կդարձնի «ավելի կանխատեսելի»։ Պահեստից մինչև առաքման կետ ապրանքների տեղափոխման արժեքը նույնպես կարող է ֆիքսվել 60 կամ 90 օրով՝ կախված ապրանքների կատեգորիայից։

«Այլ խախտումների համար» կետը հանվել է պահումների ցանկից։ Բոլոր պատճառները, թե ինչու վաճառողը կարող է տուգանվել, այժմ նշված են օֆերտայում, նշել է Wildberries-ը: Այն ներառում է նաև անձնական հաշվի ամբողջական կամ մասնակի արգելափակման կանոններ, որոնք բացատրում են վերականգնելու կարգը և հարցումների քննարկման ժամկետները։

Բացի դրանից՝ այժմ օֆերտան մանրամասն նկարագրում է ապրանքների ընդունման և տեսակավորման կարգը այն վաճառողների համար, որոնք աշխատում են վաճառքի մոդելներով ինչպես Wildberries-ի, այնպես էլ իրենց պահեստից: Օրինակ՝ առցանց այս շուկայի մոդելով ապրանքների ընդունման ժամանակը, համաձայն նորացված կանոնների, որոշվում է այն պահից, երբ արկղի շտրիխ կոդը կարդացվում է մուտքի մոտ ընդունվելուց հետո: Նախկինում ժամանակը հաշվվում էր այն պահից, երբ յուրաքանչյուր միավոր ապրանք սկանավորվում էր տեսակավորման ընթացքում:

Ապրանքի ընդունման ժամանակ խախտումների համար պատասխանատվություն այժմ նախատեսվում է ոչ միայն վաճառողների, այլև շուկայի համար:

Կիսվեք այս հոդվածով