Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 435 հազար 775 զբոսաշրջիկ նախորդ տարվա 49 հազար 981-ի փոխարեն: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում էՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14 206-ով կամ 3.2%-ով։
Կրճատումը հիմնականում պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ։ Այսպես․ այս տարվա առաջին եռամսյակում որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 184 հազար 317 Ռուսաստանի քաղաքացի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 51 հազար 703-ով կամ 21.9%-ով։
Որոշ երկրների դեպքում էլ աճ ենք գրանցել․ Օրինակ՝ Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիների թիվը 32.6%-ով աճել է, Վրաստանի քաղաքացիներինը՝ 15.5%-ով է աճել, Հնդկաստանի քաղաքացիներինը՝ 2.7 անգամ։
Իսկ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 14 %-ով։
Այսպես․ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 380 հազար 770 մարդ մեկնել է արտերկիր զբոսաշրջության նպատակով։ Նախորդ տարվա նույն եռամսյակի ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թիվը եղել է 333 հազար 863։