Այս տարի ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային գումար կծախսեն Հելոուինը նշելու համար. այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ նախնական ուսումնասիրության` շուրջ 4,1 միլիարդ դոլար կպահանջվի, ինչը 3,5 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին, իսկ պատճառը գների աննախադեպ բարձրանալն է:
Համաձայն ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի հաշվարկների, որոնց վկայակոչել է WSJ-ը, 2024 թվականին շոկոլադի արտադրողի գների ինդեքսը 2023 թվականի համեմատ աճել է գրեթե 50%-ով։ Իսկ շոկոլադի վաճառքը նվազել է, այնպես որ շուկայում հիմնական արտադրողներից մեկը՝ Hershey ընկերությունը, սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկզբ՝ չորս շաբաթվա ընթացքում գրանցել է այս ցուցանիշի 1,6% անկում: