Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ

0 Min Read

Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

«Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ:

2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- ասված է հաղորդագրությունում։

Share This Article