Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։
Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից: Որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։

Հետևաբար, կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է հաշվի առնել վերը նշված որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը` մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից
խուսափելու նպատակով։
Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշուման՝ ապրանքների արգելված ցանկը հետևյալն է․
- Առաջնային տարրեր եւ առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային
- Սնդիկային լամպեր
- Լյումինեսցենտային լամպեր
- Բարձր ճնշման նատրիումային լամպեր
- Կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)
- Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր եւ միջոցներ
- Սնդիկ պարունակող մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային եւ օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 2 տոկոսից քիչ է
- Սնդիկ պարունակող անջատիչներ եւ ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների եւ կորստի չափման կամրջակների եւ բարձր ռադիոհաճախականության անջատիչների եւ հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով
- Սնդիկ պարունակող պեստիցիդներ, բիոցիդներ եւ տեղային հակասեպտիկներ
- Սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝
— բարոմետրեր
— հիգրոմետրեր
— մանոմետրեր
— ջերմաչափեր
— սֆիգմոմանոմետրեր
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
At the beginning, I was still puzzled. Since I read your article, I have been very impressed. It has provided a lot of innovative ideas for my thesis related to gate.io. Thank u. But I still have some doubts, can you help me? Thanks.