Tesla-ն Չինաստանում Model Y-ի առաքման ժամանակը կրճատում է մինչև մեկ շաբաթ

1 Min Read

Tesla ընկերությունն իր չինական կայքում նշել է, որ կրճատում է լոկալ առաքման ժամկետները որոշ Model Y-ների համար, չորսից՝ դարձնելով մեկ շաբաթ: Սա արդեն երկրորդ փոփոխությունն է մեկ ամսից քիչ ժամանակահատվածում։ Փոխանցում է Prime-ը։

Ամերիկյան ավտոարտադրողը նախկինում արդեն կրճատել էր Չինաստանում Model Y մեքենաների նույն տարբերակի սպասման ժամանակը մինչև չորսից ութ շաբաթ, քանի որ արտադրական գծերի արդիականացումից հետո նա ավելացրել էր արտադրությունը Շանհայի գործարանում:

Այս քրոսովերի այլ տարբերակների և Model 3-ի սեդանների գնորդները պատվերը կատարելուց հետո, դեռ պետք է 12-ից 20 շաբաթ սպասեն իրենց մեքենաներին, ասվում է կայքում:

Share This Article