Իլոն Մասկն արդարացվել է

2 Min Read

Սան Ֆրանցիսկոյի դատարանն արդարացրել է Իլոն Մասկին՝ Tesla-ի արժեթղթերի հետ կապված խարդախության գործով, որի պատճառ էր դարձել 2018 թվականի թվիթերյան գրառումը: Հայտնում է Bloomberg-ը։

«Փառք Աստծո, ժողովրդական իմաստությունը հաղթեց: Ես խորապես գնահատում եմ երդվյալ ատենակալներին՝ անմեղության միաձայն վճռի համար»,- գրել է Մասկը Twitter-ում:

2018 թվականի սեպտեմբերին Իլոն Մասկը մեղադրվեց խարդախության մեջ և պահանջ ներկայացվեց հեռացնել նրան Tesla-ի ղեկավարությունից այն բանից հետո, երբ ձեռնարկատերը Twitter-ում խոստացավ մասնավորեցնել ընկերությունը: Մասկը հայտնել է, որ պատրաստ է բաժնետերերին առաջարկել 420 դոլար մեկ բաժնետոմսի համար, և որ գործարքի ֆինանսավորումն «ապահովված է»:

2019 թվականի փետրվարին SEC-ը դատի է տվել Մասկին և նրան մեղադրել բաժնետերերին ապակողմնորոշելու մեջ։ Հանձնաժողովը նաև հայտնել է, որ նա չի խորհրդակցել փաստաբանների հետ գրառում կատարելուց առաջ։ Դրանից հետո Մասկը համաձայնել է սոցիալական ցանցերում չհրապարակել Tesla-ի ծրագրերն ու ցուցանիշները՝ առանց փաստաբանի հավանության։


Իլոն Մասկի կարողությունը երկու օրում աճել է 11 միլիարդ դոլարով


Կոլեկտիվ հայցի ներդրողները պնդում էին, որ Մասկը մոլորեցրել է իրենց իր ուղերձով և պատճառել «միլիարդավոր դոլարների» վնաս:

Մասկն իր հերթին ասել է, որ իր խոսքերը ոչ մեկին չեն մոլորեցրել, իսկ թվիթում միայն ասվում է, որ գումար գտնելը խնդիր չի լինի։ Դատարանում նա հայտարարել է, թե վստահ է, որ ապահովել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի համաձայնությունը և ոչ մի իրավախախտում չի կատարել։

Share This Article
6 Comments