TikTok-ը նոր մրցակից ունի. Bloomberg

1 Min Read

TikTok սոցիալական մեդիա ծառայությանը սպառնացող օրենքի ընդունումից մեկ շաբաթ անց Amazon-ին պատկանող Twitch կայքը գործարկել է իր սեփական պլատֆորմը ՝ կարճ տեսանյութեր ցուցադրելու համար,– գրում է Bloomberg-ը:

Twitch-ի ստեղծողները սովորաբար, երբեմն մինչև ութ ժամ անընդմեջ, ուղիղ հեռարձակում են, թե ինչպես են նրանք խաղում տեսախաղեր կամ զրուցում լսարանի հետ:


TikTok-ը կվիճարկի ԱՄՆ-ում սոցիալական ցանցի արգելքը


Discovery Feed կոչվող նոր ծառայությունը հեռուստադիտողներին հնարավորություն է տալիս դիտել երկար տեսանյութերից վերցված կարճ հատվածներ: Այն հայտնվել է որպես նոր ներդիր Twitch բջջային հավելվածում:

Discovery-ին դեռ շատ բան ունի անելու, նախքան TikTok-ի լուրջ մրցակից դառնալը: Ի տարբերություն TikTok-ի` Twitch-ի ստեղծողները հակված չեն վերբեռնել իրենց սեփական կարճ բովանդակությունը: Փոխարենը օգտատերերն ուղիղ հեռարձակումներից ընտրում են զվարճալի հատվածներ և դրանք վերածում կարճ հոլովակների:

TikTok-ը չինական ByteDance ստորաբաժանումն է: Կոնգրեսը և Բայդենի վարչակազմը ստիպում են ByteDance-ին հրաժարվել ծառայությունից, հակառակ դեպքում դա նրանք կանեն՝ կիրառելով արգելք:

Նշվում է, որ միայն ԱՄՆ-ում հավելվածից օգտվում է  ամսական 170 մլն մարդ։


Ֆինլանդիան՝ ԱՄՆ օրինակով․ կարգելվի՞ TikTok-ը


 

Կիսվեք այս հոդվածով