AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել:
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։
Այս տարի, հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության և գործունեության վրա, երկու ընկերությունները միասին առաջադրել են 21 անվանակարգ։ Ընդ որում, այս տարի ևս նոր անվանակարգ է ավելացվել «Հատուկ մրցանակ» անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել «ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ-ն՝ կապիտալի շուկայում նորարար մեթոդներ ինտեգրելու և օգտագործելու համար։
AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝
- «Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով»
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով»
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ
- «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ
- «Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»
«ՅՈւՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում»
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում»
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում»
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
- «Պետական պարտատոմսերի լավագույն շուկա ստեղծող»
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող»
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում»
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում»
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
- «Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)»
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
- «Բորսայի լավագույն նորարար անդամ»
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ
- «Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից»
Դիանա Շաքարյան, «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ
AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝
- «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
- «Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար»
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
- «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ»
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ»
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
- «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից»
Սիրանուշ Հարությունյան, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
- Հատուկ մրցանակ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը անդրադարձել է AMX-ի գործընկերների կարևորությանը և նշել, – «Մեր ընկերության գրանցած հաջողություններում մեծ է մեր գործընկերների ներդրումը: Ձեր շնորհիվ է, որ այսօր Հայաստանում ունենք զարգացող ֆինանսական շուկա, որը գրավիչ է դրսից ներդրողների համար»:
Հաշվի առնելով ֆինանսական շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ առաջիկայում անվանակարգերի թիվն ավելի է ընդլայնվելու։
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել pr@amx.am հասցեին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում