Որքան գումար է հատկացրել գործադիրը 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար

1 Min Read

Գործադիրը 1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Աս որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզում 1 ծրագրի համար նախատեսվում է վճարել 55.7 մլն դրամ, Արմավիրի մարզում 3 ծրագրի համար՝ 140 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագրի համար՝ 236 մլն դրամ, Լոռու մարզում 8 ծրագրի համար՝ 322 մլն դրամ, Կոտայքի մարզում 1 ծրագրի համար՝ 16 մլն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագրի համար՝ 119 մլն դրամ, Սյունիքի մարզում 2 ծրագրի համար՝ 152 մլն դրամ:

«Այս որոշումը կայացնելուց հետո կստացվի, որ այս տարի 7.7 մլրդ դրամ Կառավարությունը համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասել է Սանոսյանը:

Share This Article