Հայտնի է՝ երբ Samsung-ը կներկայացնի Galaxy Z Fold 6 և Z Flip 6 մոդելները

1 Min Read

SamMobile պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ իբր հաստատվել է Samsung Galaxy Unpacked խոշոր միջոցառման նախապես առաջարկված ամսաթիվը: Միջոցառումը նախատեսված է հուլիսի 10-ին։

Samsung-ը Փարիզում կանցկացնի իր արտադրանքի և տեխնոլոգիաների շնորհանդեսը։ Միջոցառմանը կներկայացվեն Galaxy Ring-ը, Samsung-ի AI-ի առաջընթացը, Galaxy Watch7 խելացի ժամացույցը և Galaxy Buds 3 անլար ականջակալները:

Սակայն ուշադրության կենտրոնում, ինչպես հայտնում է SamMobile-ը, դեռևս կլինեն ծալովի սմարթֆոնները՝ Galaxy Z Fold 6-ը և Z Flip 6-ը:

Միևնույն ժամանակ, ինսայդերները նշում են, որ Samsung-ը կարող է հանկարծակի փոխել շնորհանդեսի ամսաթիվը, ուստի ապրանքանիշի երկրպագուները պետք է հետևեն հնարավոր փոփոխություններին։

 

TAGGED:
Share This Article