Smart-ը ներկայացրել է Concept 5 էլեկտրական ամենագնացի նախատիպը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Smart-ը ներկայացրել է Concept 5 էլեկտրական ամենագնացի նախատիպը, որը կդառնա բրենդի պատմության մեջ ամենախոշոր մոդելը,– հայտնում է Autopilot.ru-ն։

Քրոսովերի դիզայնը պատրաստված է ժամանակակից ոճով, բեռնախցիկում կա ներառուցված լրացուցիչ լույս, ինչպես նաև կան անիվներ ՝ արտաճանապարհային անվադողերով: Մեքենան ունի երեք դիսփլեյ, արհեստական ինտելեկտով մուլտիմեդիա, բարձրախոսներ և վիդեո պրոյեկտոր:

Smart Concept 5-ի տեխնիկական բնութագրերը դեռ հայտնի չեն։ Նշվում է միայն, որ էլեկտրոմոբիլն ունի 800 վոլտ էլեկտրականություն և ավելի քան 100 կՎտ/ժ մարտկոց:

Ակնկալվում է, որ արտադրական մոդելը դեբյուտային կլինի 2024 թվականի ընթացքում:

 

TAGGED:
Share This Article