Արի՛ Իդրամ` աշխատելու. Career City Fest-ին Իդրամը եկել էր հետաքրքիր խաղերով ու նվերներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հաճելին ու օգտակարը՝ մեկ վայրում․ արդեն երկրորդ տարին է՝ Career City Fest-ը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի լավագույն գործատուներին և աշխատանք փնտրող երիտասարդներին։ Իդրամն ու IDBank-ն այս տարի ևս մասնակցում են փառատոնին ու հնարավորություն տալիս աշխատանք փնտրողներին՝ ծանոթանալ իրենց առաջարկներին։
Ուրախ խաղեր,լավ երաժշտություն, տրամադրող միջավայր, և իհարկե, թափուր հաստիքների ներկայացում։

Իդրամը լավագույններից մեկն է բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ուզում են իրենց առաջին քայլերը սկսել ժամանակակից, արագ զարգացող այս ոլորտում,- ասում է «Իդրամ»  Մարդկային ռեսուրսների ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։

«Մեր աշխատակիցները և բենեֆիթային փաթեթներ ունեն, որոնք բավականին մրցունակ են շուկայում, և ունեն աճի, զարգացման լավ պայմաններ։ Ընկերությունը գնահատում է իր աշխատակիցների պոտենցյալը և լավագույնս փորձում է այդ պոտենցյալը զարգացնել»:

Բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ միացել են Իդրամի թիմին ու աշխատում են՝ ունենալով հնարավորություն և՛ շարունակելու կրթությունը, և՛ առաջին քայլերը կատարելու աշխատաշուկայում։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

TAGGED:
Share This Article