Ինչ միջոցներ կկիրառի Google-ը Հնդկաստանում գործող 10 ընկերությունների հավելվածների դեմ. Reuters

1 Min Read

Google-ը միջոցներ կձեռնարկի 10 ընկերությունների հավելվածների դեմ ՝ Հնդկաստանում իրենց app Store պլատֆորմն օգտագործելու համար սպասարկման վճարները չվճարելու պատճառով, – գրում է Reuters-ը:

Google-ը,սակայն, դեռ չի նշել խնդրո առարկա ընկերությունների անունները։

Ընկերությունները, ինչպիսիք են Walt Disney-ը և Tinder Match-ը, նախկինում դատի էին տվել Google-ին ՝ Հնդկաստանում հավելվածային վճարումների համար 11%-26% «սպասարկման վճար» գանձելու քաղաքականության պատճառով:

Google-ը սպասարկման վճար է սահմանել այն բանից հետո, երբ որոշվել է չեղյալ հայտարարել նախկինում գոյություն ունեցող 15-30% վճարը և ստիպել է երրորդ կողմին հավելվածներից օգտվելիս վճարումներ անել:

Ընկերությունները հայտարարել են, որ Google-ի սպասարկման վճարների նոր համակարգը ավելի վաղ «քողարկված» է գործել:

«Երկար ժամանակ 10 ընկերություններ, այդ թվում՝ շատ կայացած ընկերություններ, որոշել են չվճարել այն հսկայական արժեքը, որը նրանք վճարում են Google Play-ում՝ ակնկալելով միջանկյալ պաշտպանություն դատարանից», – ասված է Google-ի բլոգի գրառման մեջ:

TAGGED:
Share This Article