Մանրածախ առևտրի թոփ 10 հսկաները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Առևտուրը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժն է։ Վերջինս է՛լ ավելի արդյունավետ է սկսում ազդել ազգային տնտեսությունների վրա, եթե առանձին շուկաներում պահպանվում են մրցակցային պայմանները։ Այստեղ առանձնացնում ենք մանրածախ և մեծածախ առևտուրը, որոնք երկուսն էլ իրենց կարևոր դերակատարումն ունեն։

Մարնածախ առևտրի համաշխարհային  հսկաներից շատերի անունները քաջ հայտնի են մեր հանրության տարբեր շրջանակներին` H&M, IKEA և Carrefour և այլն։

Այս առումով հետաքրքիր է անդրադառնալ աշխարհի 10 ամենաընդարձակ մանրածախ առևտրի հսկաներին․

H&M-ը ամենաշատն է ներկայացված աշխարհի տարբեր անկյուններում։ Շվեդական այս խանութների ցանցը գործունեություն է ծավալում 68 երկրում և ունի ավելի քան 4,454 խանութ։

2023թ.-ին շվեդակամ մանրածախ առևտրի առաջատարի հասույթը կազմել է $21,6 մլրդ։ H&M-ի խանութների քանակով առաջին 3 երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել IKEA-ն։ Վերջինս ներկայացված է 51 երկրում և ունի 464 խանութ։ Ընդ որում՝ IKEA-ն 2023թ.-ին մուտք գործեց Հնդկաստանի տեխնոլոգիական հաբ-քաղաք՝ Հայդարաբադ։

Նկատենք, որ  IKEA-ն  նիդերլանդական խանութների ցանց է, որի հասույթը 2023թ. կազմել է $44 մլրդ։

Երրորդ տեղում է իսպանական Inditex-ը, որը գործում է 45 երկրում և ունի 4,575 խանութ։ Inditex-ի հասույթը կազմել է $36,3 մլրդ։

Հինգերորրդ տեղում ֆրանսիական Carrefour-ն է, որը ներկայացված է 32 երկրում և ունի 8,192 խանութ։ Carrefour-ի հասույթը 2023թ. կազմել է $89,7 մլրդ։

 

TAGGED:
Share This Article