Գյուղատնտեսությունն «ուշքի» չի գալիս

2 Min Read

ՀՀ տնտեսության արդյունավետ կառավարման համար պետք է անդրադառնալ դրա բոլոր ճյուղերին։ Մասնավորապես,  պետք է առանձնացնել գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը։ Նշված երեք ոլորտներն էլ ազդեցություն են ունենում տնտեսության այլ ոլորտների վրա, ինչպես նաև լուծում են պարենային անվտանգության խնդիրը։


Կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը


ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ին գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են մոտ ֏1 տրլն։ Ցավոք, ՀՀ իշխանությունների «արդյունավետ» աշխատանքի արդյունքում 2023թ-ին 2022թ-ի համեմատ գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը եղել է 0%։
Ուսումնասիրենք իրավիճակը՝ ըստ ոլորտների․

Գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալների 94%-ը պատկանում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներին, որոնք 2023թ-ին 2022թ-ի համեմատ կրճատվել են 0,3%-ով։ Այս անկման մեջ իր առանձնակի դերակատարումն է ունեցել անասնաբուծությունը, որի համախառն արտադրանքի ծավալները կրճատվել են 3,4%-ով՝ կազմելով մոտ ֏501 մլրդ։

Անասնաբուծության ոլորտում երեք հիմնական ուղղություններում՝ իրացված գյուղատնտեսական կենդանի և թռչուն սպանդի համար, կաթի և ձվի արտադրություն, դիտվել են անկումներ 2023թ-ին 2022թ-ի համեմատ համապատասխանաբար 3,4%-ով, 5,2%-ով և 2,3%-ով։

Գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալների 5,5%-ը պատկանում է ձկնորսության ծավալներին, որոնք աճել են 2023թ-ին 2022թ-ի համեմատ շուրջ 3,6%-ով։ Վերջինս ապահովվել է նույնիսկ այն պարագայում, երբ իշխանություններ-ձկնորսներ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն։

Անտառային տնտեսության ծավալների մասնաբաժինն ամենափոքրն է՝ 0,3%։ Չնայած այս հանգամանքին՝ ոլորտում արձանագրվել է մոտ 22% աճ։

TAGGED:
Share This Article