Մասկն աշխատանքից հեռացրել է Tesla-ի մարքեթոլոգների թիմին

1 Min Read

Bloomberg-ը, հղում անելով ինսայդերներին, հայտնում է, որ Իլոն Մասկն աշխատանքից ազատել է Tesla-ի ԱՄՆ-ի 40 հոգուց բաղկացած մարքեթինգի ողջ թիմին։

Ի պատասխան լուրերի՝ Մասկը X-ում գրել է. «Սա իսկապես ճիշտ է։ Tesla-ի գովազդը չափազանց հասարակ էր: Նկարագրությունից ելնելով՝ կարելի էր ցանկացած այլ մեքենայի մասին մտածել»։

Tesla-ն տարիների ընթացքում ներդրումներ չի կատարել ավանդական գովազդի մեջ՝ հենվելով մեքենաների սեփականատերերի բանավոր խոսքի վրա։

Այնուամենայնիվ, 2023 թվականի մայիսին Մասկը հայտարարեց ռազմավարության փոփոխության մասին՝ ասելով, որ «մի քիչ կգովազդի իր մեքենաները»։

Քանի որ էլեկտրական մեքենաների համաշխարհային շուկան դանդաղում է, իսկ մրցակցությունը՝ ուժեղանում, ներդրողները կոչ են անում Մասկին ավելի շատ կենտրոնանալ մարքեթինգի վրա:

2024 թվականի փետրվարի 6-ին ցանցի որոշ օգտատերեր սկսեցին նկատել Tesla-ի գովազդները X հարթակում։


Tesla-ն կկրճատի աշխատուժի 10%-ը. Euronews


 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով