Սահմանի փոփոխությունը պահանջում է հանրաքվե․ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին հայտարարություն ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

 

Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին եւ պետք է բխի ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում՝ հիմնարար սկզբունքներից, համաձայն որի՝ առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article