Մարտ ամսին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն․ ԲԸՏՄ

3 Min Read

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2024 թվականի մարտ ամսվա կատարված աշխատանքը: 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

  • Արձանագրվել է 68 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

  • Արձանագրվել է 4 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 49 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

  • Արձանագրվել է 30 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 27 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 3 վարչական վարույթ:
  • Ընդերքի պահպանության ոլորտ
  • Արձանագրվել է 1 դեպք։
  • Հարուցվել է 1 վարչական վարույթ։

Չափագրում

  • Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։
  • Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
  • Արձանագրվել է 15 դեպք։
  • Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 4 վարչական վարույթ:

Ստուգում

  • ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։
  • Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 1 վարչական վարույթ:

Գործունեության կասեցում

13 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12,
    առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,

Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝

վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 5,
ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 3,
հողերի օգտագործման և պահպանության – 2,
մթնոլորտային օդի պահպանության – 1։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 15.386.202 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ:

TAGGED:
Share This Article