Երևանի բյուջեի եկամուտներն աճել են. Ավինյան

1 Min Read

Մենք արտահերթ ընտրություններից չենք խուսափում և եթե տեսնենք՝ իրավիճակն այնպիսին է, որ քաղաքը կամ երևանցին տուժում է մեր ոչ արդյունավետ կամ իրար նկատմամբ ոչ հանդուրժող լինելու հետևանքով, միշտ մեթոդներն ու միջոցները կան, այդ առումով արտահերթ ընտրությունները չեն բացառվում:

Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ չնայած տարաձայնություններին՝ նույնիսկ դժվար որոշումներն ընդունվում են:

«Իրականում շատ կարևոր որոշումներ են կայացվել Երևան քաղաքի համար, շրջադարձային որոշումներ են կայացվել, և բյուջեն էլ շատ հավակնոտ է, սեփական եկամուտներն էլ էականորեն, շեշտակի են աճել: Կարծում եմ՝ 1 տարվա ընթացքում Երևան քաղաքի բյուջեն՝ սեփական եկամուտները, այս ծավալի երբևէ չէր աճել, և դա նաև նշանակում է, որ մենք ահռելի մեծ ծավալի աշխատանք ունենք և՛ հավաքագրումների, և՛ ծախսերն իրականացնելու ու արդյունավետ իրականացնելու մասով: Մեր սեփական եկամուտները 39 միլիարդից դարձել են 68 միլիարդ»,- ասել է Ավինյանը:

Նրա խոսքով՝ 2024թ. բյուջեի սեփական եկամուտները 2020 թվականից ի վեր կաճի 34 մլրդ 494 մլն դրամով կամ 127.66%-ով:

Share This Article