Շուրջ 85%-ը դրական գնահական չի ստանում. նախարար

2 Min Read

Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստին տեղեկացրել է, որ միջինում մոտ 15 %-ն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85%-ը դրական գնահատական չի ստանում, և այս 15%-ից էլ շուրջ 60%-ն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչն ըստ նախարարի նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա:

Արձաքանգելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն:

«Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասել է Փաշինյանը:  

Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը:


Նոր կառուցված դպրոց ենք մտնում, խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Այժմ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին, մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,- ասել է նախարարը:

Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը:

«Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասել է նա:


Դպրոցների գնումներն ու հաշվապահությունը կպատվիրակվի մասնավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով