Նոր կառուցված դպրոց ենք մտնում, խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է նորակառույց դպրոցների տարածքները նաև որպես համայնքային կենտրոններ ծառայեցնելու նպատակահարմարությանը:

«Մեր շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ ճիշտ չի լինի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո փակվեն, կողպվեն, և այդ շենքերը մնան դատարկ։ Հիմա մեթոդներ ենք մտածում՝ ինչպես անել, որ այդ շենքերը ծառայեն համայնքերի կարիքներին: Իհարկե, այն տրամաբանությամբ, որ դրանք պետք է մաքսիմալ մոտ լինեն կրթական և զարգացման օրակարգին և տրամաբանությանը»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել է, որ պահանջ է սահմանվում, որ ստեղծված ենթակառուցվածքների համար լինի տարեկան պլան, և հաստատության կառավարման խորհուրդը վերահսկողություն իրականացնի այդ գործընթացների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article