«Մոդեքս» կենտրոնի տնօրենը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները

1 Min Read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին:

Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի իրականացրած հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումներն ու համագործակցությունը:

Share This Article